ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ-Հրաշագործը

Հրապարակվել է 28 Նմբ % Yթ.-ին
Դիտումներ 27 727
4

Facebook - RYesayan
Instagram - rubenyesayan

Ողջ տիեզերքը և մեզ շրջապատող աշխարհը ունեն իրենց անբացատրելի բացատրությունները, որոնց հեղինակն էլ միգուցե հենց այն մեծ հրաշագործն է, որին մենք բոլորս անվանում ենք Աստված ․․․

Ruben Yesayan
Մեկնաբանություններ  
  • Artur Gevorgyan

    Artur Gevorgyan

    14 ժամ առաջ

    🙏🇦🇲Amen

  • Lilya Tonoyan

    Lilya Tonoyan

    17 ժամ առաջ

    Amen🙏

  • Gegham Nazaryan

    Gegham Nazaryan

    Օր առաջ

    kbaces vidion qaschem

  • karen xachaturyan

    karen xachaturyan

    Օր առաջ

    Parq Ascu kuzenai bolorn gitaqcein vor Astvac irakane aveli qanc mer koxqi mardn

  • Ruben Asryan

    Ruben Asryan

    Օր առաջ

    ԱՄԵՆ❤️🙏🏻

  • Кристи Кристине

    Кристи Кристине

    2 օր առաջ

    Шноракалутюн, анчап этакркир эр 👍. Миаца дзер аликин.

  • Добрый Человек

    Добрый Человек

    2 օր առաջ

    Драмар ахотек мер астцун нае мер пркичы

  • Добрый Человек

    Добрый Человек

    2 օր առաջ

    Астцо стехцац молораки вра сайманери крива линум минч ар эсор

  • Добрый Человек

    Добрый Человек

    2 օր առաջ

    Ес аватумем мер тироджы аминь

  • nikon canon

    nikon canon

    4 օր առաջ

    Ruben jan xi eq senc vaxenqlu erajshtutyun drel ayspisi lav temain? )

  • Good Smail

    Good Smail

    4 օր առաջ

    AMEN🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

    • Good Smail

      Good Smail

      4 օր առաջ

      AMEN🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

    • Good Smail

      Good Smail

      4 օր առաջ

      AMEN🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • Smbat Karapetyan

    Smbat Karapetyan

    18 օր առաջ

    Kvantavaya fizika usumnasireq u kzgaq irakan hrashqy u tramabanutyuny

  • YAKOB AV BEN

    YAKOB AV BEN

    21 օր առաջ

    ով ՏԷՐ աստուծների մեջ քեզի պէս ով կայ սրբության մեջ ՓԱՌԱՎՈՐՅԱԼ օրհնյության մեջ ՍՔԱՆՉԵԼԻ քեզի պէս օվ կայ...ով ՏԷՐ քեզի նման մեկը չկայ դուն մեծ էս եվ քո անունը զորությամբ մեծ ... զգույշ քանզի ասաց պատասխան էք տալու ամեն մի անգամ միամիտ ասված բառի համար...

  • YAKOB AV BEN

    YAKOB AV BEN

    21 օր առաջ

    բոլոր 12 ավետարանիչներն էլ ունեն գրված ավետարաններ եվ հայտնություններ ... հոդա մատնիչի գրվածը ... կաենիզմ ... ու ասում են գրել են իրա անունով ուրիշները էությունը նույն հակա ... էտ ընդունված 4 ը ավելի մեղմ են եվ եկեղեցու կողմից կանոնակարգված ... միուսները կոչվում են պարականոն ավետարաններ ...գրում են բաներ որ մարդիկ ...

  • Eduard Sujyan

    Eduard Sujyan

    Ամիս առաջ

    😇😇😇😇😙

  • Eduard Sujyan

    Eduard Sujyan

    Ամիս առաջ

    Jesus rises from the dead, blessed is the resurrection of Jesus

  • Gohar Shirinyan

    Gohar Shirinyan

    Ամիս առաջ

    Մեծ սիրով ուրախությամբ դիտեցի, աստված օրհնի Ռուբեն ջան, շնորհակալ ենք։

    • Ruben Yesayan

      Ruben Yesayan

      25 օր առաջ

      Շատ Շնորհակալեմ

  • Edit Yan

    Edit Yan

    2 ամիս առաջ

    Փառք Ամենազոր Տիրոջը 🙏🏽 ԱՄԵՆ 🙏❤️

  • Irush Nersisyan

    Irush Nersisyan

    2 ամիս առաջ

    Mi harc tam ov giti tox laycki. Ov giti Hisusi hor anun@ grek

  • Irush Nersisyan

    Irush Nersisyan

    2 ամիս առաջ

    Hisus Kristosn ekel e mer mexkerin toxutyun talu hamar kani vor Adami u Evayi mexki patcharov nrancic heto bolor@ cnvumein mexkov.

  • Anna Arzumanyan

    Anna Arzumanyan

    2 ամիս առաջ

    Գրեք youtube ում Աստված չի մահացել և նայեք

  • Anna Arzumanyan

    Anna Arzumanyan

    2 ամիս առաջ

    Փառք Հիսուսին Աստվա մեզ սիրեց այն ժամանակ երբ ոոր մենք նարան չէինք ճանաչում բայց նա մեզ ետ դարցրեց իրեն Աստված մեզ այն մոլորակում տեղադրեց որտեղ ջերմաստիճանը լավ է և մենք կարող ենք կյանք ունենալ շնորհակալ եմ քեզ Տեր Աստված🙏🙏

  • Атеизм

    Атеизм

    3 ամիս առաջ

    Ցավալի է, բայց փաստ, որ հայ հասարակությունն առանձնահատուկ սեր ունի միստիկայի ու դավադրության տարատեսակ տեսությունների նկատմամբ: Ուստի բնական է, որ այդ թեմատիկայով տեսանյութերը մեծ տարածում են գտնում, իսկ դրանցում ներկայացվող տեղեկություններն ընկալվում են, որպես բացարձակ ճշմարտություն: Մարդիկ ավելի հակված են հավատալու Youtube-յան մեկ հոլովակին, քան հազարավոր գիտական հետազոտությունների արդյունքներին: Այդ ֆորմատի մեջ է նաև Ռուբեն Եսայանի «Բացահայտում» շարքը, որի վերջին թողարկումը նվիրված էր Աստծո թեմային: Ռեժիսուրայի տեսանկյունից հաջողված այս հոլովակը բովանդակության առումով, մեղմ ասած, հեռու է ճշգրիտ լինելուց: Նկատելով տեսանյութի նկատմամբ հանրության բուռն արձագանքը, որոշեցինք համառոտ կերպով անդրադառնանալ հոլովակում առկա հիմնական կեղծիքներին ու տրամաբանական սխալներին:


    1. ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


    Տեսանյութը սկսվում է Քրիստոսի ծնունդը «կանխագուշակած» մարգարեությունների հիշատակմամբ: Քրիստոնյաները հաճախ փորձում են ապացուցել Հիսուսի «մեսիա» լինելը` մատնանշելով, որ նրա ծնունդն ու կենսագրությունը համապատասխանում են Հին Կտակարանի մարգարեություններին: Նրանք հաշվի չեն առնում, որ Ավետարանը շարադրողները լավ տեղյակ էին Աստվածաշնչի արդեն եղած գրքերի տեքստին, ուստի հեշտությամբ կարող էին նոր պատմությունը հարմարեցնել հին մարգարեություններին ( նույն կերպ կարելի է Հարի Փոթեր շարքի գերբնականությունն ապացուցել՝ նշելով, որ առաջին գրքի մարգարեությունները ճշգրիտ իրականանում են վերջին գրքում) Չնայած դրան գոյություն ունեն չիրականացած, սխալ իրականացած և սխալ մեկնաբանված բազմաթիվ մարգարեություններ, որոնք հրեա ռաբբիները սիրով մատնանշում են ` Հիսուսին «կեղծ մեսիա» որակելու նպատակով: Աստվածաշնչի մի հատվածը մեկ այլ հատվածով ապացուցելը նմանվում է տրամաբանական հայտնի սխալներից մեկին՝ «արատավոր շրջանին» (լատ. circulus vitiosus), երբ պնդման ապացույցը ստացվում է հենց պնդումից: Պարզ ասած Աստվածաշնչում գրվածը ճիշտ է, որովհետև Աստվածաշունչում գրված է, որ այն ճիշտ է»:


    2 ՀԻՍՈՒՍԻ ԱՐՏԱՔԻՆԸ


    Ըստ հեղինակի չորս ավետարանները միակն են, որ տեղեկություն են տալիս Հիսուսի կյանքի մասին: Իրականում այդ կիսաառասպելական կամ լրիվ առասպելական անձնավորության մասին պատմող մի քանի տասնյակ ավետարան-ապոկրիֆներ կան, որոնք եկեղեցին մերժել և մի կողմ է շպրտել պաշտոնական պատմությանը հակասելու պատճառով: Հեղինակը նույնպես հակասում է ինքն իրեն, քանի որ 4 ավետարանիչներին «միակ» անվանելուց հետո սկսում է պատմել Հիսուսի հնդկական արկածներին նվիրված մեկ այլ ձեռագրի մասին: Խոսելով Քրիստոսի արտաքինի մասին հաղորդավարը նկատում է, որ Աստվածաշնչում Հիսուսի արտաքինը նկարագրված չէ և ասում է՝ «Յուրաքանչյուրը, կարդալով Ավետարանը, իր ձևով է պատկերացնում Քրիստոսին: Այս ամենում զարմանալի է միայն մի բան` ինչո՞ւ են Քրիստոսի արտաքինի մասին բոլորի պատկերացումները համընկնում իրար»: Զարմանալի ոչինչ չկա: Պատկերացումները նույնն են, քանի որ գոյություն ունի Հիսուսի դասական արտաքին, որը հայտնի է ֆիլմերից, գրքերից և իհարկե սրբապատկերներից: Չնայած դրան տարբեր երկրների հավատացյալները տարբեր դիմագծեր են շնորհում իրենց սիրելի փրկչին: Արևմուտքում հաճախ մոռանում են Հիսուսի հրեական ծագման մասին ու նրան պատկերում են շիկահեր ու կապուտաչյա տղամարդու տեսքով: Եթովպիայի եկեղեցիներում կարելի է տեսնել սևամորթ Հիսուսի սրբապատկերներ, իսկ Կորեայում ու Ճապոնիայում նրան երբեմն պատկերում են ասիական հագուստով ու դիմագծերով:


    Հետաքրքրական է նաև, որ «փրկիչը» գրեթե միշտ երկար մազերով է պատկերվում, մինչդեռ Աստվածաշունչն ասում է՝ «հէնց բնութիւնն ինքը չէ՞ սովորեցնում ձեզ, որ եթէ տղամարդը երկար մազեր ունենայ, այն անարգանք է նորան» (Ա Կորնթացիս 11:14 ):


    Ավետարաններում Հիսուսի արտաքինի նկարագրությունը բացակայում է այն պարզ պատճառով, որ Աբրահամյան կրոններում ընդունված չէ, հաճախ նաև արգելված է, աստվածների (Իսլամում նաև մարգարեի) պատկերումը: Սա արվում նրա համար, որ մարդիկ կուռքեր չշինեն և Աստծո փոխարեն չսկսեն պաշտել նրա պատկերով առարկաներ (օրինակ սավան):


    3. ՄԵԾՆ ՀԵՔԻԱԹԱԳԻՐ ՆԻԿՈԼԱՅ ՆՈՏՈՎԻՉԸ


    Ռուբեն Եսայանը անդրադառնում է նաև ռուս (ծագումով հրեա) լրագրող Նիկոլայ Նոտովիչի կողմից հրատարակված «Հիսուս Քրիստոսի անհայտ կյանքը» կամ «Տիբեթյան ավետարանը» գրքին: Հիսուսի կյանքի անհայտ հատվածը նկարագրող գտածոն, իրոք, իսկական սենսացիա կարող էր դառնալ, եթե իհարկե գոյություն ունենար: Բայց արի ու տես, որ Նոտովիչի կազմած «Տիբեթյան ավետարանը» և դրա հայտնաբերման պատմությունը հայտնի է միմիայն Նոտովիչի խոսքերից: Օրիգինալ ձեռագրերը ոչ ոք չի տեսել և դրանց գոյության ապացույց չկա: Գրքի հրատարակումից որոշ ժամանակ անց` 1894 թվականին, հայտնի բանասեր ու կրոնագետ Մաքս Մյուլերն այցելել է նկարագրված վայրերը և տեղացիներին հարց ու փորձ անելով պարզել է, որ ոչ ոք Նոտովիչին և անունով մարդու չի հիշում: Մեկ տարի անց Նոտովիչի ճանապարհորդությունը կրկնել է Ագրայի քոլեջի պրոֆեսոր Ջեյմս Դուգլասը: Նա այցելել է «Հիմիս» մենաստանը, որտեղ էլ ըստ Նոտովիչի պահվում էին Իսսայի կյանքի մասին պատմող ձեռագրերը: Մենաստանում բնակվող բուդդայական քրմերն ասել են, որ երբեք չեն լսել ոչ Նոտովիչի, ոչ էլ առավել ևս ձեռագրերի մասին: Ճանապարհորդության նկարագրության մեջ առկա բազմաթիվ կասկածելի անճշտությունները (տեղանքի և ֆաունայի սխալ նկարագրություն, բուդայական քրմերի կենցաղի ու փիլիսոփայության սխալ նկարագրություն) հիմք են տալիս կարծելու, որ Նատովիչը երբեք չի եղել այս շրջանում ու քրմերի հետ չի զրուցել: Բուն «Տիբեթյան ավետարանը» ևս լի է սխալներով: Հիսուս/Իսսան այցելել է երկրներ, որոնք այն ժամանակ գոյություն չեն ունեցել, ուսումնասիրել է գրքեր, որոնք այն ժամանակ դեռ գրված չէին և այլն: Բավական է միայն նշել, որ Եսայանը ՆՈտովիչին կոչում է ՆԱտովիչ, իսկ Իսսային` ԻսսՈւ, որպեսզի պարզ դառնա, թե ինչպիսի «ուշադրությամբ» է հեղինակը թեման ուսումնասիրել:

    • Nelly Yllen

      Nelly Yllen

      12 օր առաջ

      Այս տեքստի բովանդակությունը այն է, որ Հիսուսն առասպելական կերպար է, իսկ Մեսսիան դեռ չի եկել ? այո?

    • Атеизм

      Атеизм

      Ամիս առաջ

      @Hayk Mxitaryan/ Dinamo boks Ճիշտ ես Հայկ ջան, մի հատել հոլովակ կա Ռուբեն Եսայանի մյուս կեղծ վիդեոն բացահայտող, որը իբր հրեշտակների մասին է, յութուբում գրի Ռուբեն Եսայանի Բացահայտման բացահայտումը ու նայի

    • Hayk Mxitaryan/ Dinamo boks

      Hayk Mxitaryan/ Dinamo boks

      Ամիս առաջ

      Xosas chxosas meka vochmek chi yndunj

  • Атеизм

    Атеизм

    3 ամիս առաջ

    4. ԱՍՏՎԱԾ ԿԱ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԲԱՆԱՆԸ ՀԱՄՈՎ Է


    Տիեզերքը չէր կարող բնական ճանապարհով առաջանալ… Կյանքը չէր կարող բնական ճանապարհով առաջանալ…Մարդու ուղեղը չէր կարող բնական ճանապարհով առաջանալ…Չէր կարող և վերջ: Հավատացյալներից այսպիսի արտահայտություններ լսում ենք ցանկացած բանավեճի ժամանակ: Սա հայտնի է «Տելեոլոգիկ փաստարկ» (Teleological argument) կամ «Ժամագործի փաստարկ» անունով:


    Չնայած նրան, որ բազմաթիվ բարդ տիեզերական երևույթների ու կենդանի օրգանիզմների առաջացման ուղին մանրակրկիտ բացատրված է գիտության կողմից, հավատացյալները չեն դադարեցնում որևէ բարդ օբյեկտի վրա մատը տնկելու ու «սա չէր կարող ինքնուրույն առաջանալ» աղաղակելու իրենց սովորությունը: Ընդ որում առավել հաճախ «չերկարողականները» երբեք չեն փորձում աստղաֆիզիկայի կամ էվոլյուցիայի վերաբերյալ որևէ գիրք բացել և համոզվել, որ լավ էլ կարող էր, փոխարենը նախընտրում են հիմնվել այն բանի վրա, որ եթե իրենք չեն պատկերացնում, թե ինչոր բան ինչպես կարող էր առաջանալ, ուրեմն այն չէր կարող առաջանալ: Երբեմն այս տեսակի դատողությունները հասնում են աբսուրդի աստիճանի: Կարելի է հիշել ավետարանչական հայտնի քարոզիչ Ռեյ Կոմֆորտին, ով իր կողմից նկարահանված “Way of The Master. Atheism” ֆիլմում պնդում էր, որ բանանը Աստծո գոյության ապացույց է, քանի որ այդպիսի համեղ ու ձեռքում հեշտ տեղավորվող պտուղը չի կարող արարիչ չունենալ: Ռուբեն Եսայանն իհարկե այդ մակարդակի չի իջնում, բայց առաջնորդվում է նույն տրամաբանությամբ: Ըստ նրա Տիեզերքը կամ մարդու մարմինը չի կարող բնական ծագում ունենալ, քանի որ անհնար է պատկերացնել նման կանոնակարգված ու բարդ համակարգի ձևավորումն առանց արարչի: Այս տիպի դատողությունը դասական տրամաբանական սխալի օրինակ է, որը հայտնի է որպես «Անվստահության (կամ անհավանականության) փաստարկ»: Ես չգիտեմ, թե ինչպես կարող է X-ն առաջանալ բնական ճանապարհով, ուստի գիտեմ, որ այն գերբնական ծագում ունի: Ստացվում է «ես չգիտեմ, ուրեմն գիտեմ»: Տրամաբանական հակասությունն ակնհայտ է:


    Իհարկե, գոյություն ունեն բազմաթիվ երևույթներ որոնց բացատրությունը գիտությունը ԴԵՌ չի գտել: Դրանք խնդիրներ են, որոնց լուծման համար գիտնականները քրտնաջան աշխատում են ամբողջ կյանքում, մինչդեռ Եսայանի նման մտածողները նախընտրում են գնալ հեշտ ճանապարհով և ամեն մի անհասկանալի բան բացատրում են «Աստվածն այդպես է կամեցել» արտահայտությամբ:


    «Ինչպե՞ս» դժվար հարցից խուսափելու համար «Աստված» բառի կիրառումը ինտելեկտուալ ալարկոտության նշան է: Լոուրենս Կրաուս, աստղաֆիզիկոս:


    Այստեղ ի հայտ է գալիս մեկ ուրիշ տրամաբանական սխալ՝ Չիմացության փաստարկը (լատ. Argumentum ad ignorantiam) ավելի ճիշտ դրա մասնավոր դեպքը՝ «Բացերի Աստվածը» (God of the gaps): Եթե գիտությունը չի կարող բացատրել X-ը ուրեմն X-ը Աստծո ձեռքի գործն է: Հիվանդությունները բացատրություն չունեն, ուրեմն դրանք չար ոգիների ձեռքի գործն են: Մենք կայծակի բացատրությունը չունենք, ուրեմն դրանք ստեղծում է Զևսը: Գիտությունը չգիտի թե, կյանքն ինչպես է առաջացել, ուրեմն Աստվածն է այն ստեղծել: Կամ Եսայանի տարբերակը` գիտությունը չգիտի, թե ինչու է «Ֆիբոնաչիի սպիրալն» այդքան տարածված բնության մեջ, ուրեմն միակ եզրակացությունն այն է, որ «Աստված այդպես է կամեցել»:


    Իրականում բնության մեջ «Ֆիբոնաչիիի պարույրի» տարածվածության բացատրությունը հրապարակվել է դեռևս 2007 թվականին` Չինաստանի գիտությունների ակադեմիայի դոկտոր Ցզեսյան Ցաոի (Zexian Cao) ղեկավարած խմբի փորձերի հիման վրա (Հղումը նյութի վերջում):

    • Атеизм

      Атеизм

      10 օր առաջ

      @Rudik Rostomyan Որ՞ աստծու, էն որ հին կտակարանում հրամայում էր ազգեր ոչնչացնել նույնիսկ նորածիններին ու երեխաներին չխնայելով՞։ Կարծում եմ նման դիկտատորին հավատացողների մոտ արդեն առողջ դատողականությունը վատ իրավիճակում է, դրանից վատ ինչ՞ կարալինի։

    • Rudik Rostomyan

      Rudik Rostomyan

      10 օր առաջ

      @Атеизм uremn lsi ateizm eteizm es es lsi sranic heto Astco masin @tenc cxosas teche vata @lnelu ko hamar

    • hip hop school

      hip hop school

      Ամիս առաջ

      @Атеизм KRONY MEJBERUM MI AREQ ES SHAT LAV GITEM VOR QRISTONYAEM U IM KRONY DAYA ... es im aseliqy aseci dzez hargeli ateist isk duq hamozvacem vor kzgaq Astcu pakasy dzer kyanqum chnayac nran vor ASTVAC SIRUMA DZEZ U DZER HETA ASTVAC HAMBERUM U SPASUMA VOR GNAQ DEPI IREN.. dzer grac erkar teksteric es haskanumem vor ixaki porcumeq dzer mitqy hamozel indz ISK ETE ETPES CHI SAHMANAPAKVENQ AYSQANOV NORICEM KRKNUM VOCHTE NRA HAMAR VOR PATASXAN CHUNEM DZEZ TALU AYL NRA HAMAR VOR ASTVAC INDZANICEL DZEZANICEL LAV GITI TE MEZ INCHA PETQ HAJOXUTYUN

    • Атеизм

      Атеизм

      Ամիս առաջ

      @hip hop school Ըստ ձեր կրոնի ուղղակի հավատալովել չես ընկնի հարգելիս։ Չէ որ նույնիսկ կտակարաննա ասում որ ոչ բոլոր հրեական հեքիաթների հերոսին կանչող որը կնկնեն ինչ որ աբստրակտ Երևակայական թագավորություն։ Նույնիսկ ձեր կրոնով ուղղակի հավատալը դեռ չի ապահովագրում դրախտ ընկնելուց, որը գոյություն չունի

    • hip hop school

      hip hop school

      Ամիս առաջ

      @Атеизм ))))))))). Djoxq )))). Ekeq parz asem ha Duq vochte ateisteq aysinqn (cheq havatum voch Astcun voch satanayin). Bayc chgites inchi xosumeq djoxqic))). Astcun havatacox mardy erbeq djoxq chi ynkni inchoes duqeq asum .... isk duq uxaki satanayi koxmneq nayum hargelis. HAJOXUTYUN

  • Атеизм

    Атеизм

    3 ամիս առաջ

    5. ԻՆՉՈՒՄ ԷՐ ՍԽԱԼՎՈՒՄ ՆՅՈՒՏՈՆԸ:


    Նմանատիպ հաղորդումն իհարկե չէր կարող զերծ մնալ «հեղինակության վկայակոչում» (լատ. Argumentum ad verecundiam) հնարքից, երբ տեսակետն ավելի ծանրակշիռ դարձնելու համար որևէ հեղինակավոր մարդու անուն է ներգրավվում: Նյուտոնի հանճարեղությունը ոչ ոք չի վիճարկում, բայց հանճարները ևս սխալվում են: Հայտնի է մի զավեշտալի դեպք, երբ Ռոբերտ Գարիստո անունով երիտասարդ մի ուսանող Նյուտոնի «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքներ» աշխատությունն ընթերցելիս այնտեղ մաթեմատիկական կոպիտ վրիպակ է գտել: Գիրքը երեք անգամ վերահրատարակած Նյուտոնը ու դարերով այն սերտող գիտնականներից ոչ ոք սխալը չէր նկատել:


    Հաղորդման հեղինակը Նյուտոնին սխալմամաբ անվանում է «բացարձակ բնագետ», սակայն բնագիտական ծանրակշիռ աշխատանքների կողքին Նյուտոնը հայտնի է, նաև զանազան աստվածաբանական, էզոթերիկական ու նույնիսկ ալքիմիական աշխատություններով: Նյուտոնի մերժում էր Սուրբ երրորդությունը, նրա կրոնական հայացքները մեղմ ասած տարբերվում էին քրիստոնեականից: Տարբեր կենսագիրներ նրան բնորոշում են, որպես դեիստ, պանթեիստ կամ համարում են «արիանական աղանդի» գաղափարակից: Նյուտոնի մեծ երկրպագու աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնի կարծիքով հայտնի գիտնականի հայացքների հիմքում վերը նշված «բացերի աստված» տրամաբանական սխալն է: Այլ կերպ ասած՝ Նյուտոնը Արեգակնային համակարգի ներդաշնակությունը աստվածային էր համարում, քանի որ չէր տեսնում դրա գիտական բացատրությունը:


    6. ՊԱՏՃԱՌԻ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔԻ ՄԱՍԻՆ


    Հեղինակը հարց է տալիս, թե ինչպե՞ս է ստացվել, որ հենց Երկրագունդն է գտնվում Արեգակնային համակարգի կյանքի առաջացման համար առավել բարենպաստ գոտում: Պատասխանը պարզ է, որովհետև եթե Երկրագնդի փոխարեն նույն տեղում լիներ Մերկուրին, ապա կյանքն այնտեղ կձևավորվեր և գուցե մերկուրցիներից մեկը կհարցներ, թե ինչպես է պատահել, որ հենց իր մոլորակն է այդքան հարմար տեղակայվել: Անգլիացի գրող Դուգլաս Ադամսը ջրափոսի հետ կապված մի հետաքրքիր օրինակ ունի: Նա գրում է, որ եթե ջրափոսի ջուրը մտածել կարողանար, ապա տեսնելով, որ փոսը իդեալական կերպով համապատասխանում է իր չափերին ու ձևին, կկարծեր, որ այն հենց իր համար է փորված: Երբ ինչոր մեկն ասում է, որ Տիեզերքը կամ Երկրագունդը կատարյալ հարմարեցված է իր կյանքի համար, պարզապես շփոթում է հետևանքը պատճառի հետ: Աշխարհը չի հարմարվում մեզ, ոչ էլ որևէ աստված է այն մեր օգտին հարմարեցնում: Իրականում մենք` կենդանի օրգանիզմներս ենք էվոլյուցիոն պրոցեսների շնորհիվ հարմարվում շրջակայքին ու ջրի պես զբաղեցնում պատահականորեն առաջացած փոսը:

  • Атеизм

    Атеизм

    3 ամիս առաջ

    7. ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՐԴՈՒ ՄԱՐՄԻՆԸ ԿԱՏԱՐՅԱԼ Է


    Եթե մարդու մարմնի համաչափությունը ստույգ մաթեմատիկական հաշվարկի արդյունք է, ինչպես ասվում է հաղորդման մեջ, ապա ինչո՞վ է հեղինակը բացատրելու բազմաթիվ անհամաչափություններն ու թերությունները: Հայտնի է, որ մարդկանց մոտ ծննդաբերության պրոցեսն ամենաբարդերից է ողջ կենդանի աշխարհում: Նորածինների գլուխը չափազանց մեծ է, իսկ ծննդաբերական ուղիները նեղ: Այս և այլ թերությունները խիստ դժվարացնում և ռիսկային է դարձնում ծննդաբերության պրոցեսը, որը երբեմն ավարտվում է երեխայի կամ մոր մահով: Մեր ողնաշարը գերծանրաբեռնված է, ինչի հետևանքով մարդիկ համատարած տառապում են ողնաշարի տարբեր խնդիրներով: ծննդաբերության ու ողնաշարի թերությունները Էվոլյուցիոն գիտությունը հեշտությամբ բացատրում է վաղ անցյալում չորքոտանիությունից ուղղահայաց կեցվածքին անցնելու փաստով (հավատացյալների համար շատ տհաճ ու անընդունելի փաստով): Մարդու շնչափողն ու կերակրափողը այնքան անհարմար են տեղակայված, որ սնվելու ընթացքում ծիծաղելիս կամ խոսելիս կարելի է խեղդվել: Արարչագործության կողմնակիցները հատկապես սիրում են խոսել մարդու աչքի մասին՝ այն ներկայացնելով որպես կատարյալ գլուխգործոց: Մինչդեռ գերմանացի ֆիզիկոս Հերման Հելմհոլցը մի անգամ նկատել է` «եթե օպտիկական արհեստանոցն ինձ այսպիսի սարք ուղարկեր, ես ետ կվերադարձնեի ու կպահանջեի, որ շտկեն: Մեր աչքի տեսողական նյարդը ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջներին միացած է վերևից, ոչ թե ետևից ինչպես մի շարք կենդանիների մոտ: Այս պատճառով եղջերաթաղանթը կարող է առանձնանալ ակնախնձորից ու կուրության պատճառ դառնալ: Այսպիսի հարյուրավոր թերությունները ոչ մի կերպ չեն կարող ստույգ հաշվարկի արդյունք լինել:


    8. ՆԵՂԱՑԿՈՏ ԱՍՏՎԱԾԸ


    Հաղորդման մեկ այլ հատվածում հաղորդավարը սկսում է թվարկել համացանցից հավաքված բամբասանքանման պատմություններ այն մասին, թե ինչպես են տարբեր մարդիկ զոհվել Աստծուն ուղղված արտահայտություններից հետո: Լսելով այս պատմությունները կարող ենք միայն եզրակացնել, որ աստված ոչ թե գթասիրտ ու սիրող է, ինչպես պնդում են քրիստոնյաները, այլ խիստ նեղացկոտ է, ոխակալ ու հումորի զգացումից զուրկ: Այն աստիճանի, որ պատրաստ է անհաջող կատակի համար սպանել դեռահաս աղջկան և նրա ընկերներին կամ մեկ մարդու արտահայտության պատճառով «Տիտանիկի» հազարից ավելի ուղեվորներին խեղդել օվկիանոսում: Ստացվում է, որ աթեիստներին Աստծուն ծաղրելու մեջ մեղադրող հեղինակն ինքն է ծաղրում աստծուն՝ նրան նեղացկոտ մարդասպան որակելով: Աթեիստներին տարատեսակ երկնային պատիժներով սպառնալն, իհարկե, նորություն չէ, բայց ինչպես նկատել է կատակերգու Ռիկի Ջարվեյսը, դա նույնքան ազդեցիկ է, որքան մեծահասակին սպառնալ, որ Ձմեռ Պապից նվերներ չի ստանա:


    9. ՄԻ ԿԵՂԾԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


    Հաղորդման մեջ ներկայացվող «ապացույցների» շարքում առանձնահատուկ կարևորություն է տրվում «Թուրինյան սավանին»: Ռուբեն Եսայանը հիշատակում է, բազմաթիվ փորձաքննությունները, որոնց միջով անցել է սավանը, բայց հարկ չի համարում հաղորդումը դիտողներին տեղեկացնել դրանց իրական արդյունքների մասին:

    • ԱՐՄ

      ԱՐՄ

      16 օր առաջ

      @Атеизм կարդացի և ելի հասկացա որ ճիշտես։

    • Атеизм

      Атеизм

      16 օր առաջ

      @ԱՐՄ Ձեզել շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար ։ Ես չեմ կարծում որ հրեաների գրած հեքիաթների համար ես ու դու պետքա թշնամանանք։ Թշնամու հիմնական զենքնել հենց դրանումա որ մարդկանց իչքան տարբեր խմբերի բաժանեն, այդքան հեշտ կլինի նրանց իրար դեմ հանելը։ Կրոնները հիմնական պատնեշն են մարդկանց միավորման, որովհետև բոլորը քարոզում են որ հենց իրենք են ամենաճիշտը, իսկ ով համաձայն չէ, կամ սատանայից է, կամ շայթանիցա, կամել չգիտեմ այլ ինչ որ երևակայական վատ կերխարից։ Ես ուղղակի ցանկանում եմ որ քրիստոնեաներնել հասկանան որ աթեիստները իրենց պատկերացրած մարդիկ չեն, որոնք սատանային են ծառայում կամ ամբողջ կյանքը կռվում են իրենց բարի աստծո դեմ, այլ մարդիկ են, որոնք դուրս են եկել մանկական մտածելակերպի ճիրաններից ու հասկացել են որ աստվածնել այնպիսի կերպարա, ինչպես ձմեռ պապիկնա։

    • Атеизм

      Атеизм

      16 օր առաջ

      @ԱՐՄ Էմմմ, ես չգիտեմ ինչ ասեմ, ես չեի սպասում որ դուք կարող եք նման պատասխան տալ, ես հերթական կրոնական ֆանատիկի վիրավորանքների էի սպասում, բայց ստացա ռացիոնալ մարդու պատասխան։ Բայց Արմ ջան բոլորն են այդ ճանապարհով անցել։ Բոլորսել փոքր ժամանակ ձմեռ պապիկին հավատացել ենք ու այն գիտակցությունը որ իրականում ձմեռ պապիկ չկա ու որ իրականում մեր ծնողներն են նվերները դնում բարձի տակ իհարկե տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևա ազդում։ Իհարկե դժվարա համակերպվելը որ ամբողջ կյանքում հավատացել ես գոյություն չունեցող արարածների, բայց ինչ որ պահ պետքա գա որ դա ընդունես։ Ինչքան ինքնախաբեությամբ զբաղվես այդքան ավելի է քո մեջ այդ դեպրեսիան խորանալւ։ Ամեն գնով դու դա չպետքա թույլ տաս։ Կտակարանի խնդիրը ոչ միայն այդ կենդանիների պահնա, այլ յուրաքանչյուր կտակարանի հղում չի համապատասխանում գիտությամը։ Այնտեղ այնքան հակասություն ու աբսուրդ կա որ մարդ պետքա կույր լինի որ չտեսնի այդ ամենը։ Կարդա Լեո Տաքսիլի - Զվարճալի աստվածաշունչ գիրքը, հեղինակը շատ լավ քննադատում է այդ գիրքը ու ցույցա տալիս այդ գրքի ամբողջ աբսուրդությունը։

    • ԱՐՄ

      ԱՐՄ

      16 օր առաջ

      @Атеизм դուք ճիշտեք ինչ ասեմ, այսքան հավատացի Աստծուն խնդրեցի մի նշան անի ինձ,որ հավատամ իրեն անմնացորթ,ախր հասկանումեք՞իմ համար շատ դժվարա գիտակցել որ Աստված չկա քանի որ միշտ հավատացել եմ նրան դա իմ համար մեծ վիշտե սթրեսե և դեպրեսիա դրա համարել ամեն կերպ ուզումեմ խափել ինքս իմ ուղեղին ու գրումեմ դեզ նման բաներ երևի հասկանումեք ինձ իմ ցավ իրոք մեծե չգիտեմ ինչպես կարողեմ այս վիճակից դուրս գալ,օրինակ ասում են,որ Աստված ստեղծեց կենդանիներին ու վերջում մարդուն բայց դա 6 օրում,իսկ միչև այդ հազարավոր տարիներ արաջ եղելեն դինոզավրներ որոնք վերացել ու գնացել են ու նրանց նման շատ կենդանիներ կան օրինակ հնդկահավ հավ րնգեղջուր և այլն ինձ թվումա որ այս ամենը եվոլուցիայի արցյունքե։

    • Атеизм

      Атеизм

      16 օր առաջ

      @ԱՐՄ Իսկ ինչու եք դուք կյանքի իմաստը միայն կրոնի հետ ասոցացնում, մի թե եթե մի հրեական լեգենդ քիչ լիներ, ապա մարդիկ անիմաստ կյանքով էին ապրելու։ ԻՀԱՐԿԵ ՈՉ։ Կյանքի իմաստի հասկացողությունը դա ամեն մարդու համար ինդիվիդուալ է, ու ոչ մեկ իրավունք չունի իր պատկերացրած կյանքի իմաստը ուրիշների վզով փաթաթել։ Դա կրոնին է ձեռնտու, որպեսզի դու բացի իրենից ուրիշ ոչ մի տեղ իմաստ չտեսնես։ Կրոնը հենց արհեստական կախվածություն է առաջացնում քո մեջ, քո կյանքի իմաստը փոխելով կրոնական սուրրոգաթով։ Ու լավ կլիներ որ մի անգամ ինքդ քեզ հարց տայիր, եթե ծնվեիր մուսուլմանական երկրում Իսլամն էիր համարելու կյանքի միակ իմաստը թե այլ կրոն, իսկ դա արդեն հռետորական հարց էր։

  • Атеизм

    Атеизм

    3 ամիս առաջ

    Սավանի արտաքին տեսքն արդեն իսկ հուշում է, որ գործ ունենք կեղծիքի հետ: Եթե դիակը փաթաթված է եղել սավանի մեջ, ապա մարմնի պատկերը պետք է ձգված ձևով արտատպվեր, սակայն սավանի վրա այն ուղիղ պրոեկցիայի տեսք ունի: Բացի այդ դիմացից տպված պատկերը 5 սանտիմետրով ավելի փոքր է մեջքի պատկերից: Պատկերի վրա բացակայում են դատարկ մասերը, որոնք, անկասկած, պետք է լինեին կտորի ծալքերի տեղում: Պառկած վիճակում ոտքի մատները ուղղված են դեպի վեր, իսկ սավանի վրա դրանք արտատպված են կարծես Հիսուսը կանգնել է կտորի վրա, կամ պառկած է եղել ծալված ծնկներով, մինչդեռ ոտքերը պատկերված են ուղիղ: Մեկ ձեռքը մյուսից երկար է, իսկ մատներն անհամաչափ են: Սավանի վրա արյան հետքերը ոչ գույնով, ոչ տեսքով նման չեն իրական արյան հետքերին: 1973 թ. իտալացի փորձագետները, իսկ 1978 թ. հետազոտող Ուոլտեր ՄակԿրոնը հաստատել են, որ սավանի վրա արյան փոխարեն միջնադարյան նկարչական գունանյութեր են:


    1988 թվականին Վատիկանը թույլատրեց, որպեսզի սավանը մանրակրկիտ փորձաքննության ենթարկվի: Այս կարևոր գործը հանձնարարվեց միանգամից երեք բարձրակարգ լաբորատորիաների` Արիզոնայի համալսարանի (ԱՄՆ), Օքսֆորդի համալսարանի (Բրիտանիա) և Ցյուրիխի դաշնային պոլիտեխնիկ ինստիտուտի (Շվեյցարի): Գործելով իրարից անկախ, գաղտնի պայմաններում և միմյանց տվյալներին անտեղյակ, սխալը բացառող մանրակրկիտ հետազոտությունից հետո երեք փորձագիտական խմբերն էլ հայտարարեցին, որ սավանի կտորը պատրաստված է 13-14 դարերում: Բնականաբար առաջին դարում մահացած Հիսուսի մարմինն այդ սավանի հետ ոչ մի առնչություն չէր կարող ունենալ: Գիտնականների ճշգրտությունը փորձելու համար նրանց սավանին զուգահեռ առաջարկվել էր պարզել ևս երեք հին գործվածքների տարիքը (որոնց պատրաստման ժամանակն արդեն հայտնի էր) և այս դեպքում էլ արդյունքները համընկան սպասվող տարիքի հետ: Սավանի մասին առաջին գրավոր տեղեկությունը 1353թ է, ինչը ևս համընկնում է փորձաքննության արդյունքի հետ: Քիմիկոս Ռայմոնդ Ռոջերսը կասկած է հայտնել, որ փորձաքննության համար վերցված հատվածը եղել է օրիգինալ սավանի վրա ավելի ուշ ավելացված կարկատան, սակայն գործվածքի կառուցվածքի լրացուցիչ հետազոտությունը հերքել է այդ կասկածները: 1988 թվականի հոկտեմբերի 13-ին Թուրինի արքեպիսկոպոս կարդինալ Բալլեստերոն պաշտոնապես հայտարարել է, որ սավանը պատրաստված է ոչ վաղ քան 1325 թվականին: Հովհաննես Պողոս 2-րդ պապը 1989թ ապրիլի 28-ի ելույթում ընդունել է փորձաքննության արդյունքները և արդարանալու համար ասել, որ կաթոլիկ եկեղեցին երբեք էլ չի ընդունել, որ սավանն իրական է և դիտարկել է այն ուղղակի որպես սրբապատկեր:


    1990-ականներին մի քանի ուսումնասիրողներ սավանի վրա երկաթ ու սպիտակուց հայտնաբերեցին, ինչը կարող էր համարվել արյան մնացորդ, սական նույն տարրերը կարող էին մնալ ներկանյութերից: 2001 թվականին Ռուսական ФСБ-ի փորձագետների խումբը փորձեց կասկածի տակ դնել 1988թ փորձաքննության արդյունքները: Ըստ նրանց 1532թ սավանը վնասվել է հրդեհից և վերականգնման ժամանակ վերամշակվել է տարբեր յուղերով, որոնք կարող էին «երիտասարդացնել» սավանը և ազդել փորձագիտական տվյալների վրա: Իրականում 1988-ի երեք փորձագիտական խմբերն էլ իրենց հաշվետվություններում նշել են այդպիսի հավանականության մասին և նախապես մաքրել են նմուշները: Ըստ ФСБ-ի փորձագետների սավանի գործվացքը 8-9%-ով աղտոտված է երիտասարդ նյութով, սական այդպիսի չնչին տոկոսը կարող է ռադիոածխածնային թվագրման տվյալները շեղել միայն 200-300 տարով, բայց ոչ 1300, որպեսզի սավանը համարվի 1-ին դարի գործվածք: Այդպիսի շեղման համար պետք է կտորի մեջ ներծծել իր քաշից ավելի յուղ, ինչն իհարկե աբսուրդ է:


    Թեև որոշ հոգևորականներ ու հավատացյալներ չեն դադարում խոսել սավանի իրական լինելու մասին, թե գիտությունը, թե պաշտոնական Վատիկանը համակարծիք են, որ այն իրական չէ:

  • Атеизм

    Атеизм

    3 ամիս առաջ

    ՎԵՐՋԱԲԱՆ


    Ըստ Ռուբեն Եսայանի ապացույցներ տեսնելու համար պետք է «ձեր հավատը օգտագործեք, ոչ թե աչքերը»: Նա հենց այդպես էլ վարվում է՝ փակում է աչքերը օբյեկտիվ փաստերի առաջ և ներկայացնում այն ինչին հավատում է:


    Որքան էլ քրիստոնյաները փորձեն ապացուցել Հիսուս Քրիստոսի գոյությունը, փաստն այն է, որ նրա պատմական անձ լինելը հաստատող որևէ ապացույց գոյություն չունի: Նրա անվան ամենահին հիշատակումներն արվել են մահվան ենթադրյալ տարեթվից տասնամյակներ անց միայն: Ավետարանները բազմաթիվ հարցերում հակասում են միմյանց, իսկ դրանց իրական հեղինակներն անհայտ են (Աստվածաշնչյան շուրջ 600 հակասություններին ծանոթացեք http://bibviz.com/ կայքում): Անկախ հետազոտողների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ Ավետարանների տեքստը գրված է ոչ ականատեսների կողմից:


    Որոշ հետազոտողներ կարծում են, որ Հիսուսի կերպարը ձևավորվել է իրական մարդու կենսագրության հիման վրա, ուրիշները նրան դիտարկում են, որպես հավաքական կերպար: Մեկ այլ վարկածով Հիսուսը լիովին առասպելական կերպար է, քանի որ բազմաթիվ նմանություններ ունի մի շարք այլ առասպելական ու դիցաբանական կերպարների հետ:


    Ապացույցների բացակայությունը չի անհանգստացնում քրիստոնյաներին, քանզի ինչպես իրենք են ասում «երանի՛ նրանց, որոնք չեն տեսնի եւ սակայն կհավատան» (Հովհ. 20: 29): Համաձայնվեք, որ այս արտահայտությունը լավագույնս բնորոշում է «կույր հավատք» հասկացությունը: Խելամիտ մարդիկ իրենց աշխարհայացքը կազմում են օբյեկտիվ փաստերի հիման վրա, ոչ թե փաստերն են հարմարեցնում իրենց աշխարհայացքին: Տեսնում են, ոչ թե այն ինչին հավատում են, այլ այն՝ ինչն իրականում կա: Ամենահայտնի աթեիստ գրողներից մեկը՝ Դեն Բարկերը, ով նախկինում քահանա է եղել, սրամտորեն նկատել է՝ «ճշմարտությունը հավատքի կարիք չունի, գիտնականները երբեք ձեռք ձեռքի բռնած չեն երգում՝ «այո, մենք հավատում ենք, որ գրավիտացիան գոյություն ունի... Այո, մենք հավատում ենք, որ եթե մի բան վեր նետես այն վար կընկնի»:


    Հեղինակին ցանկանում ենք խորհուրդ տալ առանց այդ էլ խավարամիտ ժողովրդի շրջանում միստիֆիկացիաներ ու սնահավատություններ տարածելու փոխարեն տաղանդն ու ջանքերն օգտագործել ավելի օգտակար գործի համար:

  • MERI HOVHANNISYAN

    MERI HOVHANNISYAN

    3 ամիս առաջ

    Nerir u voxormya🙏🙏ter

  • MERI HOVHANNISYAN

    MERI HOVHANNISYAN

    3 ամիս առաջ

    Havataceq Astun u astvacashnchin xntrumem vor mer hoqiner@ mtnen erknqi arqayutyun

  • MERI HOVHANNISYAN

    MERI HOVHANNISYAN

    3 ամիս առաջ

    Ter astvac hzores u imastunnn🙋🙋🙋🙋🙏🙏🙏🙏🙏

  • MERI HOVHANNISYAN

    MERI HOVHANNISYAN

    3 ամիս առաջ

    Amen miak astvac Hayr Vorti ev Surp Hoqi

  • lillianavictoria

    lillianavictoria

    4 ամիս առաջ

    Երբ Քրիստոսին դրել են սավանի մեջ կայծակ է խփել և դեմքը դաջվել է սավանի վրա իսկ մարմինը համբարձվել է.

  • Нарине Мхитарян

    Нарине Мхитарян

    4 ամիս առաջ

    🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼

  • Tiko Mnatsakanyan

    Tiko Mnatsakanyan

    5 ամիս առաջ

    🙏🙏Amen

  • Lida Vardanyan

    Lida Vardanyan

    5 ամիս առաջ

    Շաատ հետաքրքիր է

  • Lida Vardanyan

    Lida Vardanyan

    5 ամիս առաջ

    Ինչի էսքան քիչ նայողներ կան էստեղ

    • Arsen IgnatevosyanOFFICIAL

      Arsen IgnatevosyanOFFICIAL

      7 օր առաջ

      Es videon vaxuc ka u milyonic avel dituma unece. Erevi jnjvela norica texadre

  • Арман Soghomonyan

    Арман Soghomonyan

    5 ամիս առաջ

    Mersi shat, evs mi lav apacuyc mer Ter Hisusi u Astcu goyutyan masin, parqt mec Ter jan, xndrum axachum em nerir mer mexqer@,mez chisht uxu vra pahir🙏🏿🙏🏿🙏🏿😔😔😔😔

  • Anulik Karapetyan

    Anulik Karapetyan

    5 ամիս առաջ

    Parq im Ast&un...

  • David

    David

    6 ամիս առաջ

    ՓԱՌՔ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԱՍՏԾՈՒՆ

  • Artur Madoyan

    Artur Madoyan

    6 ամիս առաջ

    ՓԱՌՔ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ (ԱՍՏՎԱԾ) ✝️✝️❤️❤️

  • Alla Tonakanyan

    Alla Tonakanyan

    6 ամիս առաջ

    Ով իմ աստված խաղաղութհունըտ եմ փընտրում

  • Φωτεινή Δομπάρα

    Φωτεινή Δομπάρα

    6 ամիս առաջ

    Ειμαστε χριστιανοί και ο θεος δεν θα μας αφήσει ποτέ !

  • Gor Charvadaryan

    Gor Charvadaryan

    7 ամիս առաջ

    2020 nayox ka

  • Ruz Sargsyan

    Ruz Sargsyan

    8 ամիս առաջ

    Փառք Հիսուսին և Աստծուն Աստված մեզ բոլորիս պահապան լինի և մեր Հայ ազգին քանի վոր մենք Քրիստոնյաենք

  • rammstein / soad

    rammstein / soad

    9 ամիս առաջ

    {ՀԱՅՐ} {ՈՐԴԻ}
    ↘️ ↙️
    {ԱՍՏՎԱԾ}
    ⬆️
    {ՍՈՒՐԲ ՀՈԳԻ}

    • Crusader

      Crusader

      Ամիս առաջ

      @Poxos Shaxbazyan Hayr, Vordi ev Surb Hogi mek Astvac en. Hayr Astvacin mardik tarber anunner en tvel, Ehova, Yahve, Savaof, Elohim. Vordin Hisus Qristosn e, isk Surb Hogin Hayr Astvac er ijecrel erknqic ir Vordu Hisusi mej. Hayr Astvac, Vordi Astvac ev Surb Hogi Astvac, Errordutyun. Bayc nranq mekn en ereqy chen, nranc arandznacnely klini hetanosutyun ev krapashtutyun. Astvac mekn e, Hayr Vordi ev Surb Hogi.

    • ARM

      ARM

      Ամիս առաջ

      @Poxos Shaxbazyan hima arden Hisus Qristos

    • Poxos Shaxbazyan

      Poxos Shaxbazyan

      2 ամիս առաջ

      Իսկ դուք կարող եք ասեք Աստծո անունը

  • Luiza Petrosyan

    Luiza Petrosyan

    9 ամիս առաջ

    🙏🙏🙏🙏🙏

  • Arm Armenia

    Arm Armenia

    10 ամիս առաջ

    Mard inchqan satana petqa lini vor diz like dni himarner amota amot satananaer

    • ENRI

      ENRI

      4 ամիս առաջ

      Mi satanael dues

    • Арман Soghomonyan

      Арман Soghomonyan

      5 ամիս առաջ

      @Mark Dacascos вы откуда?

    • Mark Dacascos

      Mark Dacascos

      5 ամիս առաջ

      amprom.info/down/jb-EeHWEeLupu68/video

  • Карина Микелян

    Карина Микелян

    10 ամիս առաջ

    Парк Исусин амен🙏🙏🙏

  • Aghavnik Ghazaryan

    Aghavnik Ghazaryan

    10 ամիս առաջ

    Փառք Հիսուսին ❤❤❤🙏🙏🙏

  • N.G.H TV

    N.G.H TV

    10 ամիս առաջ

    Փառք Հիսուսին🙏🙏🙏🙏

  • Anna Gabrielyan

    Anna Gabrielyan

    11 ամիս առաջ

    Amen Ter jan

  • Anahit Azatyan

    Anahit Azatyan

    Տարի առաջ

    Շատ լավ վիդիո եր շատ հետաքրքիր 😃

  • Hay Comedy

    Hay Comedy

    Տարի առաջ

    aranc imanaly mi aseq Hisusi demqna

  • Grigoryan Grigoryan

    Grigoryan Grigoryan

    Տարի առաջ

    pharq qez ter hisus🙏🙏🙏🙏

  • Dibala es el mejor Artenyan

    Dibala es el mejor Artenyan

    Տարի առաջ

    Lavner

  • rammstein / soad

    rammstein / soad

    Տարի առաջ

    Es videoi tak dislike dnoxnerin prosty varela petq

    • Dibala es el mejor Artenyan

      Dibala es el mejor Artenyan

      29 օր առաջ

      @Lida Vardanyan incha

    • Hayk Mxitaryan/ Dinamo boks

      Hayk Mxitaryan/ Dinamo boks

      Ամիս առաջ

      Vares ha? Isk qez astvaxashunchy chi sovoracre vor angam qo tshnamun pti harges u pti bari lines. Miangamic erevuma vor temaic antexiak xosum eq. Hame vor ateistnerin asumeq satanayapasht imaceq vor ateistnery voch muayn adtcun chen havarum ayl nayev satanayin

    • ENRI

      ENRI

      4 ամիս առաջ

      @rammstein / soad isk du oves vor asumes es vabshe vor asumes petqa varem, karoxa es orinak videon dura cga dislike dnem du vabshe oves darel vor tenc banes asum, konkret es chem drel uxaki asumem vor sxal banes asum

    • Lida Vardanyan

      Lida Vardanyan

      5 ամիս առաջ

      @Dibala es el mejor Artenyan հայերեն գրի բան հասկանանք

    • rammstein / soad

      rammstein / soad

      10 ամիս առաջ

      @Arm Armenia youtubeum greq Armen Hareyan ev gteq hetevyal videon "Ինչպես է սատանան խաբում մարդկանց գիտական աթեիզմի միջոցով" es ayd videoi tak comment unem ateistnwri mer tshnaminery linelu masin. Kardaceq xndrum em, ev dzer karciqy haytneq ete djvar chi.

  • rammstein / soad

    rammstein / soad

    Տարի առաջ

    Փառք մեր Աստծուն` Հիսուս Քրիստոսին։ Ժողովուրդ ջան, ես վիդեոն ուղարկեք ձեր աթեիստ ընկերներին ու ծանոթներին։ Քանի որ իրանք գիտությանն են հավատում, թող տեսնեն, որ հենց գիտության փորձի արդյունքնա ապացուցում, որ Աստված կա, որ իրանք Երկնավոր Հայր ունեն։ Ամեն 🙏🏻🙏🏻🙏🏻 ❤️❤️❤️

    • Атеизм

      Атеизм

      Ամիս առաջ

      Ձեր աթեիստ ընկերները տեսան այդ հոլովակը ու վերլուծություն արեցին, կարդացեք my.mamul.am/am/post/78249

    • Mark Dacascos

      Mark Dacascos

      5 ամիս առաջ

      amprom.info/down/jb-EeHWEeLupu68/video

  • Nelly Yllen

    Nelly Yllen

    Տարի առաջ

    Այ սա հզորագույն էր

    • Arsen IgnatevosyanOFFICIAL

      Arsen IgnatevosyanOFFICIAL

      7 օր առաջ

      @Атеизм ✝️

    • Атеизм

      Атеизм

      7 օր առաջ

      @Arsen IgnatevosyanOFFICIAL Չերել կարող լիներ, հաջողություն

    • Arsen IgnatevosyanOFFICIAL

      Arsen IgnatevosyanOFFICIAL

      7 օր առաջ

      @Атеизм 🤦Harc chka Tati jan axpor pes mi gri eli😂

    • Атеизм

      Атеизм

      7 օր առաջ

      @Arsen IgnatevosyanOFFICIAL Էլ չեմ գրի, բայց հասկանում եմ որ արգումենտ չունես , դրա պատճառը այն է որ սեփական սուրբ գիրքդ չես կարդացել, որովհետև եթե կարդաիր կհասկանայիր որ այնտեղ գիտությանը հակասող անթիվ անհամար տողեր կան։ Կան հատվածներ, որոնք արդարացնում են ցեղասպանությունները այլազգիների հանդեպ, հրամայվում ե աստծո անունից սպանել ու ոչնչացնել ազգերի նույնիսկ երեխաների չխնայելով։ Հրամայվում է մարդկանց շաբաթ օրը գործ անելու համար սպանել, արդարացվում է ստրկությունը ու նմանատիպ անթիվ անհամար վայրագություններ է արդարացվում։ Եթե այդ ամենը քո համար նորմալա, ուրեմն խնդիր չկա հարգելիս։ Քո սուրբ կոչեցյալ գրքի մեջ այնքան հակասություններ կան որ խելացի մարդը չի կարող հավատալ այդ պատմությունների իրական լինելուն։ Բայց իհարկե եթե դու պատրաստ ես ինքդ քեզ խաբել, աչքերդ փակել այդ բոլոր աբսուրդների վրա, ապա կարող ես հավատալ ում ուզում ես։ Ուղղակի հասկացի որ մենք բոլորսել անհավատ ենք բոլոր մյուս կրոնների ու աստվածների նկատմամբ, ուղղակի ես այդ հեքիաթների ցանկին ևս մեկին եմ ավելացրել։ Ու մյուս անգամ չխղճաս մարդկանց միայն նրա համար որ նրանքել քո նման ինքնախաբեությամբ չեն զբաղվում։ Կարեղ ենք դադարեցնել խոսակցությունը, ես իմ կարծիքին մնամ, իսկ դու քոնին, բայց փաստը կմնա փաստ, որ իմ բերած ոչ մի հակափաստարկին ոչ մի հավատացյալ խելամիտ պատասխան չտվեց, ու չապացուցեց որ իմ տեղադրած նյութի մեջ ինչ որ սխալ կար։ Ամեն կրոնի ներկայացուցիչ բոլոր դարաշրջաններում իսկ աստծո գոյություննա համարել ամենաճիշտը ու այն մարդկանց ովքեր չեն հավատացել այդ աստվածներին պիտակավորել են որպես անաստված ու վատ բաներ են, արել, բայց բոլոր այդ աստվածներին հիմա ոչ մեկ չի ավատում, բայց ժամանակին մեծամասնությունը հավատացել են դրանց, բայց դրանից այդ աստվածները չսկսեցին գոյություն ունենալ։ Նույննել Իսլամի Հուդաիզմի ու Քրիստոնեության դեպքում է ուղղակի պետքա որ մի պահ ձեր աշխարհահայացքին կողքից նայեք ու կհականաք թե իրականում ինչի վրա է հիմնված ձեր անսահման սերը հրեական աստծո նկատմամաբ, որը ըստ կտակարանի ավելի շատ մարդա ոչնչացրել, քան բոլոր դիկտատորները իրար հետ վերցրած։ Դուքել ինձ մի պատասխանեք էլ։ Դաել իմ կողմից ձեզ զգուշացում

    • Arsen IgnatevosyanOFFICIAL

      Arsen IgnatevosyanOFFICIAL

      7 օր առաջ

      @Атеизм Klni uxxaki chgres. Qez voch inch vor ban apacucelu cankutyun unem voch el jamanak. Es komentis tak uxxaki mi gri. I gitutyun ynduni vorpes zgushacum

  • David Zargaryan

    David Zargaryan

    Տարի առաջ

    Ռուբեն ջան շատ լավ ու ճիշտ գործես կատարել։Հավատա քո այս գործը գնահատողներն շատ շատ կլինեն ու հիմաել կան։
    Քեզ սիրեվ մեկ խորհուրդ կտամ որ դու կյանքում ինչ փառքի ու դիրքի էլ որ հասնեն խնդրումեմ քեզ որ երբեք չմեռանաս այս ֆիլմի հերոսին՝ ՀԻՍՈՒՍԻՆ...

    • Mark Dacascos

      Mark Dacascos

      5 ամիս առաջ

      amprom.info/down/jb-EeHWEeLupu68/video

  • Garik Sargsyan

    Garik Sargsyan

    Տարի առաջ

    Կար ժամանակ երբ մարդկանց խաչերը տայտե եին իսկ սրտները , ոսկուց ... իսկ հիմա մարդկանց խաչերը ոսկուց են իսկ սրտները Փայտ է:
    Ես թողարկումը դիտել են ընդամենը 59 անգամ ... որից երևի 20 անգամն ե ս եմ նայլ ու մի 10 մարդու ուղարկել )) ափսոս որ մրդիկ հեռացել են Կրոնիծ ու Կորցրել են Հավատն առ Աստվաց☹️.... մինչ դեռ ցանկացաց 18+ պարուակող վիդոները ամենա քիչը 100.000 դիտում ունենն))

    • Satenik Balbabyan

      Satenik Balbabyan

      Տարի առաջ

      Ays videon vaxuc ka mi qani tari araj u ayd jamanak ditumnery shat en exel, u shat mardik en azdvel