ՍԿԱՆԴԱԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ. ԱՐԳԵԼՎԱԾ ԹՌԻՉՔ

Հրապարակվել է 28 Փտր % Yթ.-ին
Դիտումներ 55 205
55

Սկանդալ Հայաստանի երկնքում: Մի Բոինգ-737-ի պատմություն, որ այդպես էլ Երեւան չհասավ, տեխզննում չանցավ Աբու Դաբիում եւ հայտնվեց երեւի Թեհրանում:
Համենայնդեպս առեւանգված ինքնաթիռի պատմությունն անողների խոսքով մեր բարեկամ երկրում է գտնվում Հայաստանում գրանցված ամերիկյան օդանավը: Իսկ սա միջազգային սկանդալ է: Ամերիկյան պատժամիջոցների տակ գտվող Իրանին արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռի թեկուզ մեկ անիվ ունենալ, էլ ուր մնաց մի ամբողջ ինքնաթիռ, այն էլ վերջին տարիների արտադրության:
Մի քանի օր Հայաստանի կառավարության պաշտոնական բացատրությանը սպասելուց հետո ուրբաթ ԱՄՆ դեսպանատունը լուր տարածեց. կամ հստակ ասում եք, որտեղ է Բոինգ-737-ը կամ այն գրանցած ընկերությունը հայտնվում է սեւ ցուցակում:
Արգելված թռիչք՝ Գայանե Մովսիսյանի ռեպորտաժում:

5 TV Channel